News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Արարատյան դաշտում, նրա նախալեռներում, Սյունիքի եւ Տավուշի հովտային շրջաններում ձեւավորվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Հանրապետության տարածքում օգոստոսի 28-29-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, օգոստոսի 30-31-ը եւ սեպտեմբերի 1-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին եւ երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Քամին հարավային շրջաններում կլինի 3-8մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 28-ին կբարձրանա 2-4, իսկ օգոստոսի 30-31-ը կնվազի 7-8 աստիճանով: Երեկոյան ժամերին Արարատյան դաշտում եւ նրա նախալեռնային գոտում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

Իսկ Երեւանում օգոստոսի 28-31-ը, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ