News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 25-ին  Արմավիրի մարզի Բերքաշատ գյուղում նախագահությամբ Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի, մասնակցությամբ Ուկրանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանի, Մայր Աթոռի միաբան Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանի  եւ Արմավիրի թեմի հոգեւոր դասի կատարվեց  նորակառույց   Սբ. Խաչ եկեղեցու օծման արարողությունը: 

Եկեղեցու օծմանը ներկա էին եկեղեցու բարերար` կիեւաբնակ Խաչատուր Խաչատրյանը, համայնքապետ Հարություն Չվչյանը, հարակից համայնքների ղեկավարները,  բարերարի որդիները եւ համագյուղացիներ:

Եկեղեցու օծման արարողությունը սկսվեց «Դռնբացեքի» արարողությամբ, այնուհետեւ օծվեցին եկեղեցու 16 սյուները, Սբ. Խորանը, Մկրտության ավազանը եւ սրբապատկերները:

Արարողության ավարտին նորակառույց եկեղեցում կատարվեց առաջին Մկրտությունը: Մկրտվեց եկեղեցու բարերարի որդին` Արտյոմ Խաչատրյանը` օրինակ հանդիսանալով համագյուղացիների համար:

Եկեղեցու ճարտարապետն է Խաչիկ Դանիելյանը, ով  հանդիսանում է  Մեծամոր քաղաքի Սբ. Ղազար եկեղեցու ճարտարապետը:

Տպել
Ամենաշատ