News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Երեկ`օգոստոսի 27-ին,  Գաֆէսճեան քանդակների պարտեզում տեղադրվել է 20-րդ դարի   ականավոր արվեստագետներից  մեկի` կոլումբիացի նկարիչ եւ քանդակագործ Ֆերնանդո Բոտերոյի  հերթական ստեղծագործություններից մեկը, ինչը մեծ իրարանցում է առաջացրել հայ հասարակության  մեջ: Հիշեցնենք, որ պարտեզում  արդեն իսկ մի քանի տարի շարունակ իրենց «բնակատեղին» են գտել Բոտերոյի երկու այլ  հայտնի քանդակները`պատկառելի չափերով «Կատուն» եւ  ամբողջովին մերկ «Հռոմեացի զինվորը»: Այս երկու նորարար արձանների թողած ցնցող ազդեցությունը դժվարությամբ  հաղթահարած հայ հանրությանը սպասվում է եւս մեկ փորձություն, այս անգամ հայության դատին է ներկայացվել Բոտերոյի «Ծխող կինը» հանրահայտ շարքի  արձաններից մեկը: Խոշոր չափերով մերկ, ծխող կնոջ քանդակներից մեկը 1987 թվականից տեղադրված է նաեւ Մոնտե Կառլո քաղաքում:

2007 թ-ին Christie's-ի աճուրդի ժամանակ սպիտակ մարմարից քանդակված «Ծխող կինը» քանդակներից մեկը  վաճառվել է 1,6 միլիոն դոլարով:

Ֆերնանդո Բոտերոն ծնվել է 1932 թ-ին Մերդելի քաղաքում: Բոտերոն հայտնի է դարձել, երբ 1959 թ-ին Կոլումբիացի նկարիչների ցուցահանդեսում առաջին տեղն է գրավել:

Միչեւ 1955 թ-ը Բոտերոն նկարում էր սովորական տղամարդկանց, կանանց եւ  կենդանիների, այն ժամանակ նա իր համար դեռեւս չէր բացահայտել «թմբլիկների» աշխարհը եւ ոչ էլ մոնումենտալ քանդակները, որոնց շնորհիվ նա մեծ ճանաչում է ձեռք բերել ողջ աշխարհում: Նրանք հայտնվել են պատահականորեն, երբ մի անգամ «Մանդոլինով նատյումորտ» նկարելու ժամանակ երաժշտական գործիքը հանկարծակի սպասվածից ավելի «թմբլիկ» տեսք է ստացել: Սա եղել է Բոտերոյի համար արվեստում ինքնահաստատման եւ իր ես-ի բացահայտման պահը:

Նրա ստեղծագործությունները համարվում են աշխարհի  ամենաթանկարժեք արվեստի գործերից:

«Խոշոր ծավալներով եւ ձեւերով ես ցանկանում եմ ազդել մարդկանց զգացմունքների եւ զգայարանների վրա»,- արդարանում է արվեստագետը:

1973 թ-ից նա սկսել է զբաղվել քանդակագործությամբ, որում նույնպես գերակայում էին խոշոր եւ փարթամ չափերով կերպարները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ