News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում ձերբակալվել են 4 զինծառայողներ, որոնք ռազմական հեղաշրջում էին նախապատրաստում եւ ծրագրել էին սպանել նախագահ Բարաք Օբամային: Նրանց դեմ համաձայնել է ցուցմունքներ տալ Մայքլ Բերնեթը` ահաբեկչություն պատրաստող խմբի մասնակիցներից մեկը:

Նախկին եւ գործող զինծառայողներն ընդհատակյա կազմակերպություն էին ստեղծել «Ընդմիշտ անմահ», «Ընդմիշտ պատրաստ» (Forever Enduring Always Ready, F.E.A.R.) անվամբ: F.E.A.R-ը մշակել էր  դեմոկրատների վարչակազմի տապալման ծրագիր: Ահաբեկիչները պատրաստվոմ էին զավթել Ջորջիա նահանգի  Ֆորտ Ստյուարտում գտնվող զինանոցի պահեստները, պայթեցնել ներքին անվտանգության վարչության շենքը, իսկ հետո սպանել Ամերիկայի նախագահին:  Այդ նպատակի համար նրանք գնել էին 87 հազար դոլարի զինամթերք:

Հանցախմբի ղեկավար է դարձել շարքային Այզեկ Ագիգին՝ արմատական ռասիսիտ, որը չէր թաքցնում Բարաք Օբամայի նկատմամբ դժկամությունը: Ագիգին F.E.A.R-ի գլխավոր հովանավորն էր, նա 500 հազար դոլար էր ծախսել, հայտնում է  «Նովիե իզվեստիան»:

Հանցագործներին հաջողվել է հեռացնել եկու վկաների: Անցյալ տարվա դեկտեմբերին F.E.A.R-ի մասնակիցներն սպանել էին 19-ամյա Մայքլ Ռորկին եւ նրա  հարսնացու Թիֆանի Յորքին: 

Մայքլ Բերնեթը ճանաչել է իր մեղքը նրանց սպանության գործում: Ըստ ԱՄՆ-ի օրենքների` 4 դավադիրներից 3-ին սպառնում է մահապատիժ: Նրանից խուսափել կարող է միայն Բերնեթը, որը արդարադատության հետ գործարք էր սկսել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ