News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանում ուսումնական նոր տարում դպրոց կհաճախեն 37 հազար առաջին դասարանցի: Այս մասին այսօր` օգոստոսի 31-ին, ասուլիսի ժամանակ հայտնել է Կրթության եւ Գիտության նախարարության Ընդհանուր կրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, ներկայումս Կրթության նախարարությունում կան 37 հազար առաջին դասարանցիների մասին տվայլներ: «Սակայն սա նախնական թիվ է, եւ միայն սեպտեմբերի 5-ից հետո մենք կհայտարարենք վերջնական տվայլները: Հնարավոր է, որ նրանց թիվը այս տարի կարող է կազմել 37,5 հազարից մինչեւ 38 հազար»:

Հովհաննիսյանը նաեւ հիշեցրել է, որ 1-4 դասարանցիների բոլոր առարկաների  դասագրքերը, այդ թվում օտար լեզուների եւ երգի դասագրքերը, անվճար են բաժանվելու երեխաներին են:

Հիշեցնենք, որ Երեւանում առաջին դասարան են  հաճախելու   10 հազար աշակերտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ