Ազգային Ժողովի ԲՀԿ-ական պատգամավորՍամվել Բալասանյանն ընտրվել է Գյումրիի քաղաքապետի պաշտոնում: Հայաստանի ԿԸՀ կայքում հրապարակվել են ընտրությունների նախնական արդյունքները: Գրանցված 125 հազար 657 ընտրողներից ընտրությանը մասնակցել են 46 հազար 93-ը:
Անդրանիկ Ավետիսյանը ստացել է 2 հազար 458 ձայն, Սպարտակ Պետրոսյանը` 2 հազար 130 քվե, ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանը` 10 հազար 281, իսկ Սամվել Բալասանյանը` 27 հազար 500 քվե: 3 հազար 359 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: