News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

«Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնն արժանացել է  «Միջազգային աստղ որակի համար»  մրցանակի` «Ոսկե» անվանակարգում (International Star Award for Quailty, GOLD Category, Geneve, 2012): Հեղինակավոր մրցանակը սահմանված է «Գործարար նախաձեռնությունների ուղղություններ» կազմակերպության (B.I.D. Business Initiative Directions) կողմից` համապատասխան Որակի միջազգային կոնվենցիայի (Ժնեւ):

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հանրային կապերի բաժնից հայտնում են, թե ամենամյա մրցանակն կշնորհվի արդեն 37-րդ անգամ աշխարհի տարբեր երկրներում եւ սեկտորներում գործող կազմակերպություններին:

Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը  տեղի կունենա Ժնեւում` ՄԱԿ-ի Եվրոպական կենտրոնական գրասենյակում` սեպտեմբերին 30-ին:

Արարողոթյունը լուսաբանելու համար արտոնվել  են  26 հեղինակավոր լրատվական գործակալություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ