News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Կիեւում հոկտեմբերի 2-ին տեղի է ունեցել ուկրաինացի գիտնական, փիլիսոփա եւ հայագետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Իրինա Գայուկի «Ուկրաինայում հայկական մշակույթի պատկերազարդ հանրագիտարան» գրքի շնորհանդեսը:

Շնորհանդեսին ներկա են եղել Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր  դեսպան Անդրանիկ Մանուկյանը, Հայ առաքելական եկեղեցու ուկրաինական թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանը, ուկրաինացի քաղաքական գործիչ  Միխայիլ Բելեցկին, Հայաստանի պատվավոր հյուպատոս Արմեն Ասլանյանը, նշանավոր ռեժիսոր Ռոման Բալայանը, Հայաստանում Ուկրաինայի առաջին դեսպան Ալեքսանդր Բոժկոն եւ ուրիշներ:

Միջոցառումը նվիրված էր հայ գրատպության 500-ամյակին:

Մասնագետների կարծիքով՝ գիրքը գիտական բացառիկ  աշխատանք է, որը հավասարը չունի ոչ միայն հայրենական, այլեւ արտասահմանյան պրակտիկայում։  Հանրագիտարանը գրվել է պետական 44  թանգարանների ֆոնդերի եւ Ուկրաինայի քաղաքային պահոցների նյութերի հիման վրա:  Տեքստն ուղեկցվում է ավելի քան 500 լուսանկարներով, գրում է Analitika.at.ua:

Հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումների շարքը մեկնարկել էր դեռեւս ապրիլին`Սիմֆերոպոլ քաղաքում: Տեղի էր ունեցել հայկական հրատարակչությունների ցուցահանդես: Մայիսի 21-ին Կիեւում կայացել էր գրական երեկո` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը Գրքի միջազգային մայրաքաղաք հռչակելու առթիվ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ