News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի ֆինանսական շուկայում ամերիկյան դոլարի փոխարժեքը կտրուկ նվազել է: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հոկտեմբերի 5-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 405.25 դրամ: Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.78 %-ով կամ 3.21 դրամով; Հայկական ֆինանսական շուկայի համար սա տատանման բավական մեծ ամպլիտուդա է:

Ընդհանուր առմամբ` բորսայում այսօր վաճառվել է 1.8 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում եւս դոլարը զգալի էժանացել է; փոխանակման կետերը դոլար առաջարկում են 407 կամ 408 դրամով, ընդունում՝ 404 կամ 405 դրամով:

Forex միջազգային շուկայում եվրոն շարունակում է ամրապնդվել դոլարի նկատմամբ եւ արդեն գերազանցում է 1.3 դոլարի մակարդակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ