News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Փարոս» համակարգում ընդգրկված սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները բարձրագույն կրթություն ստանալիս փոխհատուցում կստանան կրթական ծախսերի համար: ՀՀ կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 10-ի որոշմամբ սույն կարգը գործելու է 2013 թ. հունվարի 1-ից:

Ըստ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի տեղեկացմամբ՝ ամենաաղքատ ընտանիքներից ուսանողների թիվը 6 անգամ զիջում է հարուստ ընտանիքներից ուսանողների թվին: «Սոցիալական խնդիրները ստեղծում են անհավասար մեկնարկային պայմաններ կյանքում եւ սահմանափակում են լավ կրթություն ստանալու հնարավորությունը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ա. Աշոտյանը:

Ուսանողները փոխհատուցում կստանան ուսման վարձի 50-70%-ի չափով, կախված կարիքավորության աստիճանից: Սպասվում է, որ 2013 թ. սեպտեմբերի 1-ից մոտ 1000 ուսանող կստանան փոխհատուցում, իսկ 2015 թ. նրանց թիվը կհասնի 2500-ի:

Թեեւ վերջին տասնամյակում բարձրագույն կրթության ընդգրկվածությունը Հայաստանում զգալիորեն աճել է՝ հասնելով մոտ 30%-ի, այն դեռեւս ցածր է միջին եվրոպական ցուցանիշից: Արեւմտյան Եվրոպայի երկրներում բարձրագույն կրթության մեջ ընդհանուր ընդգրկման ցուցանիշը կազմում է 45%-ից 50%, իսկ Շվեդիայում եւ Նորվեգիայում այն կազմում է 65%:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ