News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում հոկտեմբերի 15-21-ը  V անգամ մեկնարկում են Ռուսական խոսքի օրերը:

Ինչպես NEWS.am-ին  հայտնեցին  Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի մամուլի ծառայության ներկայացուցչությունում, Օրերն անցկացվում են Հայ-ռուսական բարեկամության եւ համագործակցության ընկերության, «Հայաստան-Ռուսաստան» ընկերության, ռուսաց լեզվի ուսուցիչների հայկական ասոցիացիայի, Հայ-ռուսական բարեգործական հիմնադրամի, Ռուսական բուհերի շրջանավարտների հայկական կազմակերպության համագործակցությամբ` «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի, Կրթության, գիտության եւ մշակույթի նախարարությունների, Ռուսաստանի եւ Հայաստանի Գրողների եւ լրագրողների միությունների հովանու ներքո: 

Հայաստանում Ռուսական խոսքի օրերը հանդիսավորությամբ կբացվեն հոկտեմբերի 16-ին, ժամը 19.00-ին` Վյաչեսլավ Սպեսիվցեւի ղեկավարության  ներքո գտնվող Մոսկվայի երիտասարդական փորձարարական թատրոնի ներկայացմամբ: 

Հոկտեմբերի 18-ին Ա. Ս. Գրիբոյեդովի  «Խելքից պատուհաս» պիեսի բեմադրության 185-ամյակի առթիվ Երիտասարդական թատրոնը կցուցադրի նույնանուն ներկայացում:

Հոկտեմբերի 21-ին եզրափակչին կներկայացվի Ֆոնվիզինի  «Տհասը» պիեսի հիման վրա «Չեմ ուզում ամուսնանալ» ներկայացումը: Նշենք, որ Երիտասարդական թատրոնի ներկայացումները կցուցադրվեն նաեւ Գյումրի, Վանաձոր եւ Սպիտակ քաղաքներում: Օրերը կանցնեն որոշակի թեմատիկայով. 

Հոկտեմբերի 15. «Ռուսաստան-Հայաստան, գործընկերներ, համախոհներ, ընկերներ»` նվիրված է Հայաստանի եւ Ռուսաստանի դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակին եւ ՌԴ-ի ու ՀՀ-ի միջեւ բարեկամության ու համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 15-ամյակին:

Հոկտեմբերի 16.  «Մենք հավատարիմ ենք մեր հիշողությանը». Կխոսվի Բորոդինոյի  ճակատամարտի 200-ամյակի եւ Օշականի ճակատամարտի 185-ամյակի մասին:

Հոկտեմբերի 17. «Հայկական եւ ռուսական գիտությունների օր»` նվիրված Օրբելի եղբայրներին: Ռուսական եւ խորհրդային արեւելագետ, հասարակական գործիչ, ԽՍՀՄ Գիտությունների ազգային ակադեմիայի  ակադեմիկոս, ՀՍՍՀ-ի Գիտությունների ազգային ակադեմիայի առաջին տնօրեն, Էրմիտաժի տնօրեն Հ. Ա. Օրբելու եւ ԽՍՀՄ Գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ Լ. Ա. Օրբելու 125-ամյակին:  

Հոկտեմբերի 18.  «Ռուսական գիրքը Երեւանում` Գրքի համաշխարհային մայրաքաղաք 2012-ում»: Օրը նվիրված կլինի ռուսական դասական եւ ժամանակակից գրականությանը: 

Հոկտեմբերի 19. «Ռուսաց եւ հայոց գեղարվեստական լեզուների օր». Օրը նվիրված կլինի ռուս եւ հայ ժամանակակից գրականության լեզուների հիմնադիրներ Ալեքսանդր Պուշկինին եւ Խաչատուր Աբովյանին: 

 Ռուսական խոսքի օրերի շրջանակում Հայաստան կժամանի Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի պատվիրակությունը: Տեղի կունենան  սեմինարներ եւ  վարպետության դասեր: Տեղի կունենան նաեւ բաց դասեր Հայաստանի դպրոցներում եւ բուհերում:

Այդ ամբողջ ընթացքում կաշխատի մանկավարժական գրականության ցուցահանդես, որի օրինակները մոսկվացիները կհանձնեն բուհերի գրադարաններին եւ ամբիոններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ