News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«,Զվարթնոց» օդանավակայանը կրկին դադարեցրել է «Արմավիա» ավիաընկերության չվերթների սպասարկումը: Մեր տեղեկություններով` պատճառը կրկին նույնն է. «Արմավիան» խոշոր պարտքեր ունի օդանավակայանին:

Նշենք, որ սեպտեմբերի կեսերին կրկին դադարեցվել էին «Արմավիա»-ի չվերթները, սակայն հետո «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունըվերսկսել էր սպասարկումը, քանի որ պայմանավորվածություն էր ձեռքբերվել պարտքը վճարելու շուրջ:

Հիշեցնենք, «Արմավիայի» եւ   «Արմենիա միջազգային օդանավակայանների» (որին պատկանում է «Զվարթնոց» օդանավակայանը) հակասություններն արդեն մի քանի ամիս շարունակվում են: Մի քանի անգամ «Զվարթնոցը» դադարեցրել էր «Արմավիայի» թռիչքները` պարտքի թույլատրելի ծավալի սահմանները գերազանցելու համար, սակայն բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության էին եկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ