News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սույն թվականի հոկտեմբերի 18-20-ին Իտալիայի Ռիմինի քաղաքում տեղի կունենա «TTG INCONTRI» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսը, որին Հայաստանը կներկայացնի Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հայկական 6 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Հանրային կապերի գրասենյակից հայտնում են, թե այս տարի ցուցահանդեսին կմասնակցեն շուրջ 130 երկրներից 2000 զբոսաշրջային ընկերություններ: Նախորդ տարի ցուցահանդեսը հյուրընկալել էր շուրջ 49 հազար այցելու:

Իտալական շուկան Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի զբոսաշրջության խթանման թիրախային ուղղություններից է, որի զարգացման համար ներդրված ջանքերն էական առաջընթաց են խոստանում:

Ուշագրավ է, որ Իտալիայից Հայաստան ներգնա զբոսաշրջության ոլորտում 2008-2011թթ. ժամանակահատվածում գրանցվել է մոտ 50 տոկոս աճ: Հաշվի առնելով տարեկան կտրվածքով աճի տեմպերը, 2012թ. նախատեսվում է իտալացի զբոսաշրջիկների Հայաստան այցելության մոտ 20 տոկոս աճ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ