News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի ֆինանսական շուկայում տեղի է ունենում դոլարի փոխարժեքի անկում, ինչը հավանաբար հետեւանք է միջազգային շուկաներից եկող ազդակների: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հոկտեմբերի 17-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 406 դրամ: Երեկվա համեմատ դոլարի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 0.25 %-ով կամ 1 կետով:

Բորսայում ընդհանուր առմամբ վաճառվել է 2.1 մլն. դոլար: Առեւտրային նստաշրջանի վերջում դոլարն առաջարկվել է ավելի էժան` 405.99 դրամ, իսկ դա դոլարի հետագա թուլացման նախանշան է:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը իջել է մինչեւ 404 դրամ, երեկվա 405 դրամի համեմատ: Դոլար կարելի է գնել նույնիսկ 406 դրամով:

Forex միջազգային շուկայում դոլարը շարունակում է թուլանալ մյուս արժույթների նկատմամբ: Եվրոյի փոխարժեքը այսօր գերազանցել է 1.31 դոլարը: Միջազգային վարկանշային գործակալությունները չեն նվազեցրել Իսպանիայի սուվերեն վարկանիշերը, ինչը նպաստել է եվրոյի նկատմամբ պահանջարկի աճին:

Ռուսաստանի միջբանկային արժութային շուկայում նույնպես դոլարը նվազել է ռուբլու նկատմամբ. 1դոլարն արժե 30.7964 ռուբլի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ