News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

70 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայական հանձնաժողովի անդամ, պահեստազորի գեներալ-մայոր Արտուշ Թադեւոսի Հարությունյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՊՆ լրատվական ծառայությունից:

Արտուշ Հարությունյանը 2007թ.-ից ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայական հանձնաժողովի անդամ էր: Արտուշ Թադեւոսի Հարությունյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին` ժամը 17.00-ին, Երեւանի Ս. Սարգիս եկեղեցում (Նոր Նորք, 5-րդ զանգված): Հրաժեշտի արարողությունը` դեկտեմբերի 6-ին, ժամը 12.00-ից 13.00-ը, Երեւանի Ս. Սարգիս եկեղեցում (Նոր Նորք, 5-րդ զանգված): Հուղարկավորությունը` նույն օրը, ժամը 14.00-ին, Թոխմախի գերեզմանատանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ