News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բրիտանական «Daily Mail» կայքում հոդված է հրապարակվել, որը պատմում է հայ արվեստագետ-լուսանկարիչ Սուրեն Մանվելյանի եւ նրա լուսանկարած աչքերի հանրահայտ շարքի մասին:

«Միանգամայն բնական է, երբ միջատների եւ բույսերի մակրոնկարահանում են կատարում, սակայն փորձել լուսանկարել աչքը... Ես չէի սպասում, որ նման արդյունքի կհասնեմ»,- նշել է Մանվելյանը:

Ըստ լուսանկարչի`ինքը չգիտեր, որ աչքերը նման կառուցվածք ունեն:

«Ամեն օր մենք հարյուրավոր աչքեր ենք տեսնում, սակայն չենք էլ կասկածում, որ նրանք ունեն անհայտ մոլորակների մակերեւույթի նման գեղեցիկ կառուցվածք»,- ասում է նա:

Հրատարակչությունը նշում է, որ Սուրեն Մանվելյանն սկսել է լուսանկարել 16 տարեկանից, իսկ իր տեխնիկայի գաղտնիքը չի հայտնում:

Նշենք, որ Սուրեն Մանվելյանը նաեւ ֆիզիկա եւ մաթեմատիկա է դասավանդում: Նրա աշխատանքները հրապարակվել են  The Independent-ում, Telegraph-ում, La Republica-ում, Liberation-ում, Guardian-ում եւ այլն:
Լուսանկարը՝ Սուրեն Մանվելյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ