News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վանաձորի քիմիական կոմբինատում պայթյուն է տեղի ունեցել: NEWS.am-ի Լոռիի մարզի թղթակիցը հայտնում է, որ պայթյունը որոտացել է հունվարի 21-ի առավոտյան:  

Ըստ նախնական տեղեկության` պայթյունի հետեւանքով մահացել ընկերության 22-ամյա աշխատակից Արա Ասատրյանը: Պայթյունը տեղի է ունեցել ամոնիակի արտադրամասում: 

Ներկայումս արտակարգ պատահարի հետեւանքների վերացման աշխատանքներ են կատարվում:

Վանաձորի «Պրոմեթեյ Քիմպրոմ» ՓԲԸ-ն միավորում է երեք ձեռնարկություն` Վանաձորի քիմիական գործարանը, Վանաձորի քիմմանրաթելերի գործարանը եւ Վանաձորի ՋԷԿ-ը:  Գործարանի շահագործումն սկսվել էր 2005թ.` երկարատեւ դադարից հետո: Սեփականատերն է Բրիտանիայում գրանցված ռուսական «Ռոդինգ Լիմիթեդ Ինթերնեյշնլ» ընկերությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ