News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը երեկ հաստատել է Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի ներքո Հայաստանին 45 մլն ԱՄՆ դոլար վարկի տրամադրումը: Այդ մասին այսօր՝ փետրվարի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԲ հայկական գրասենյակի ղեկավար ժան Միշել Հափին:

Վարկային միջոցները թույլ կտան վերականգնել մոտ 170 կիլոմետր ճանապարհ Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռիի եւ Սյունիքի մարզերի 31 համայնքում։

Ծրագիրը նաեւ կօգնի կենսական նշանակության ճանապարհային ցանցի կառավարման հարցում ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կարողությունների ամրապնդմանը:

Վարկը տրամադրվում է 25 տարի ժամկետով` 10–ամյա արտոնյալ ժամանակահատվածով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ