Հայաստանի ֆինանսական շուկայում շարունակվում է դոլարի հաղթարշավը: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մարտի 4-ին դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 411.42 դրամ; Մարտի 1-ի համեմատ դոլարը թանկացել է 0.18%-ով:

Բորսայում այսօր վաճառվել է աննախադեպ մեծ քանակությամբ դոլար՝ 16 մլն: Ամենայն հավանականությամբ՝ ՀՀ կենտրոնական բանկն իրականացրել է դոլարի ինտերվենցիա:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը գնվում եւ վաճառվում է 409-412 դրամ միջակայքում:

Forex միջազգային շուկայում եվրոն այսօր նվազել է դոլարի նկատմամբ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման ստորագրել է բյուջեի սեկվեստրի մասին հրամանագիրը (ծախսերի պարտադիր նվազեցում 85 մլրդ դոլարի չափով), քանի որ կոնգրեսականները չեն կարողացել համաձայնության գալ ծախսերի կրճատման հարցում:  Մեկ եվրոն սակարկվում է 1.30 դոլարին մոտ:

Ռուսաստանի կենտրոնական բանկը բարձրացրել է դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ՝ 1 դոլարն արժե 30,7870 ռուբլի: