News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հնդկական հարավային Չենայ քաղաքում ոստիկանությունը երեք այծի է ձերբակալել, որոնք կասկածվում են ոստիկանական մեքենային վնաս հասցնելու մեջ:

The Times of India-ն, ոստիկաններին վկայակոչելով, գրում է, որ ձերբակալվածները հոտի այլ անդամների հետ, ընդհանուրը` տասներկու կենդանի, բարձրացել են ավտոմեքենայի վրա: Մուգ Honda Ascot Innova-ն երկու օր առաջ էր գնվել:

Արդյունքում մեքենայի վրա խազեր են գոյացել, մի քանի ապակի կոտրվել է, վնասվել են ապակու մաքրիչները, գրում է lenta.ru-ն:Ոստիկանությունը բռնել է հոտի միայն երեք անդամների, մյուսները փախել են հանցագործության վայրից:

Կենդանիներին ոստիկանական բաժանմունք են տարել: Ոստիկանները հայտնել են, որ ձերբակալված երեք այծերը նախկինում արդեն նկատվել էին նման հանցագործություններում, սակայն այժմ  «սահմանն անցել են»:Այծերի տիրոջը` 37-ամյա Մարի Արոգինաթանին, մեղադրանք են ներկայացրել կենդանիներին անուշադրության մատնելու համար:

Մեղադրանքները հանձնվել են Կենդանիների պաշտպանության միությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ