News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է. «Ծայրահեղությունների եւ հակասությունների երկիր է Հայաստանը: Մի կողմից Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած ազատամարտիկներն են` իրենց ու իրենց ընտանիքների գոյությունը մի կերպ քարշ տալու համար պետության տրամադրած թոշակի դեմ բողոքով, մյուս կողմից` նույն այդ պատերազմում կռված այլ բարձրաստիճան զինվորականներ` իրենց մարտական ընկերների ցավին անհաղորդ, ցոփ ու շվայտ կյանքով, կուշտ դեմքերով ու չկշտացած ստամոքսով:

Վիրավորական, անգամ ստորացուցիչ է տեսնել պատերազմ հաղթած տղաներին՝ հացի խնդրի առաջ կանգնած: Լսել նրանց արդարացի դժգոհությունները, թե ինչպես են փող չունենալու պատճառով սեփական առողջությունն անտարբերության մատնել: Ազատամարտիկների թշվառ կյանքի գույներն ավելի են խտանում հատկապես գեներալ Մանվել Գրիգորյանի կուռուկուշտ ֆոնին:

Այն պարագայում, երբ մի շարք ազատամարտիկներ դեղի փող հայթայթելն անգամ մեծ խնդիր են համարում, գեներալ Մանվելը, պրոֆիլակտիկ նպատակներով, պարբերաբար այցելում է արտասահմանյան բարձրակարգ ու թանկարժեք կլինիկաներ: Շուրջ 10 օր է, ինչ գեներալը հերթական բուժզննման նպատակով Ֆրանսիայում է: Նրա մերձավոր շրջապատից տեղեկացանք, որ գեներալի առողջական վիճակն այնքան էլ լավ չէ: Ասացին, որ թոքերի խնդիր ունի:

Մանվել Գրիգորյանի առողջության մասին տեղեկություններ փորձեցինք ստանալ նրա քաղաքապետ որդուց: Պարզվեց, որ նա էլ է Ֆրանսիայում: Իսկ թե երբ կվերադառնա` քաղաքապետարանի ընդունարանից դժվարացան պատասխանել: Ավելի ուշ տեղեկացանք նաեւ, որ Ֆրանսիայում է նաեւ գեներալի դուստրը` Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանը»:

Տպել
Ամենաշատ