Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը՝ Նախախորհրդարանի անդամ Դմիտրի Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը ընտրելու վերաբերյալ եւ ակտիվիստի նկատմամբ երկու ամսվա նախնական կալանք նշանակել։

Դատարանը անթույլատրելի է համարել գրավի դիմաց Դմիտրի Հարությունյանին ազատ արձակելու Հարությունյանի փաստաբանների միջնորդությունը։ Հիշեցնենք, որ փաստաբանները Դմիտրի Հարությունյանի խափանման միջոցը փոխելու համար աննախադեպ գրավ էին առաջադրել՝ բնակարան կենտրոնում եւ 30 հազար ԱՄՆ դոլար։

«Սա հերթական անօրինական դատն է։ Մենք բողոքարկելու ենք Վերաքննիչ դատարան, եթե այնտեղ էլ արդարության չհասնենք, դիմելու են Եվրոպական դատարան»,- ասել է Դմիտրի Հարությունյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։

Ավելի վաղ Լուսինե Սահակյանը լրագրողներին ասել էր, որ քննիչը չի նշել որեւէ փաստ, որով կարող էր հիմնավորվել նման միջնորդությունը։

«Եթե դատարանը օրինական որոշում կայացնի, միանշանակ պետք է մերժի այս միջնորդությունը»,-  ասել էր փաստաբանը։

Հիշեցնենք, որ 32-ամյա ռազմական բժիշկ Դմիտրի Հարությունյանը օգոստոսի 31-ին բերման է ենթարկել (ապա ձերնակալվել) Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղից, որտեղ կնոջ եւ 2-ամյա դստեր հետ հանգստանում էր իր հարազատների տանը։ Նախախորհրդարանի անդամի դեմ քրեական գործ է հարուցվել ՔՕ 316 հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը։