News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Մարդկանց 95 տոկոսը սխալ է լվանում ձեռքերը: Նման եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները եւ նշել, որ դրա հետեւանքով հիգիենան գտնվում է ցածր մակարդակի վրա, որն էլ իր հերթին ինֆեկցիաների ու տարբեր հիվանդությունների տարածման պատճառ է դառնում:

Փորձագետները եզրակացրել են, որ մարդկանց մեծամասնությունը ձեռքերը լվանում են առանց օճառի, միայն ջորվ: Հարցվածների 10 տոկոսը խոստովանել է, որ զուգարանից հետո չի լվանում ձեռքերը,. Հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Գիտնականները ներկայացրել են, թե ինչպես պետք է լվանալ ձեռքերը: Նրանք խորհուրդ են տալիս ձեռքերը լվանալ 10 վայրկյանից ավելի, ընդ որում մանրամասն լվանալով մատների արանքները: Այնուհետեւ պետք է օճառը լավ լվանալ ձեռքերից եւ օգտվել մեկանգամյա օգտագործման անձեռոցիկից կամ սրբիչից: Ծորակը եւս պետք է փակել անձեռոցիկով, քանի որ նրա վրա միկրոբներ են մնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ