News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Վթարի ենթարկված ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը լավատես է, որ շուտ ոտքի կկանգնի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը:

Նրա մոտ կոտրվածքներ չեն հայտնաբերվել, բայց կան սալջարդներ եւ ցավեր ողնաշարի շրջանում: Իսկ թե ինչի կարիք ունի այժմ, նա կարճ պատասխանեց՝ «աղոթքների»: Երգչուհին նշեց, որ դեպքից անմիջապես հետո բազմաթիվ այցելուներ է ունեցել, իսկ մեր զրույցի պահին նրան տեսակցելու էին գնացել «Հայաստանի Ձայնը» նախագծի մասնակիցները: «Բոլորի աղոթքները տեղ են հասել, եթե հասած չլինեին, հիմա կենդանի չէի լինի»,- ասաց Շուշան Պետրոսյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր անհանգստանում են իր առողջական վիճակի համար:

Պատգամավորը պատմեց, որ դեպքից առաջ շատ լուրջ խնդիր ուներ ողնաշարի շրջանում եւ երկու օր պառկած է եղել, այդ պատճառով էլ ԱԺ էլ չի գնացել՝ մասնակցելու գազային համաձայնագրերի քվեարկությանը: Երեկոյան նրան է զանգահարել Կիսիլյովի օգնականը  եւ հայտնել, որ վերջինս շատ է խնդրում, որ ներկա լինի իր եզրափակիչ, տարեվերջյան համերգին, եւ Շուշան Պետրոսյանը մի քանի դեղեր խմելով, մի կերպ գնացել էր համերգին:

«Տեղյակ եմ, որ քննիչը ասել է, թե իմ տաքսու վարորդն էր մեղավոր, ես ուշաթափվել եմ գլխիս հարվածից: Շատ քիչ ժամանակ էր անցել, ինչ նստել էի մեքենան, ընդամենը հասցրել եմ զանգ տալ հարսնացուիս եւ ասել, որ գալիս եմ, ու հետո չեմ հիշում: Տուն էի գնում, բայց հայտնվեցի հիվանդանոցում»,- մեզ հետ զրույցում ասաց երգչուհին:

Հիշեցնենք, որ  դեկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 00:10-ի սահմաններում, Գրիգոր Լուսավորիչ- Իտալիայի փողոցների խաչմերուկում, Ֆրանսիայի դեսպանատան հարեւանությամբ բախվել են Երեւանի բնակիչներ 38-ամյա Էդուրադ Տոնոյանի վարած Toyota մակնիշի 27 ՕՕ 627 համարանիշի եւ 58-ամյա Արամ Հովհանեսյանի վարած Reno մակնիշի Լ 5457 (009 ԼՍ 99) համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախման հետեւանքով Reno-ն հայտնվել է Մյասնիկյանի արձանի սանդուղքներին, իսկ վթարի հետեւանքով Toyota-ի վարորդն ու նրա 2 ուղեւորները եւ Reno-ի ուղեւորը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը «Նաիրի», մի մասը` «Էրեբունի» բժշկական կենտրոններ:

Reno մակնիշի ավտոմեքենան օգտագործվում է տաքսի ծառայությունում որպես տաքսի, իսկ նրա ուղեւորը եղել է Ազգային ժողովի պատգամավոր, ճանաչված երգչուհի Շուշան Պետրոսյանը, ով տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ