News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վթարի է ենթարկվել հայտնի երգչուհի Լիլուն: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ հունվարի 3-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Այգեձոր-Պռոշյան փողոցների խաչմերուկում, բախվել են Լիլիթ Ղուկասյանի վարած Nissan  եւ Էդվարդ Բ.-ի վարած BMW մակնիշի մեքենաները:

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Հիշեցնենք, որ մոտ երկու տարի առաջ նույն «Նիսան» մեքենայով Լիլուն հայտնվել էր մեկ այլ սկանդալի կենտրոնում: 2012թ. հոկտեմբերի 22-ին, վաղ առավոտյան՝ ժամը 6-ի սահմաններում, երկու երիտասարդ «Նիսան» մակնիշի մեքենայով` բարձր երաժշտությամբ ու բարձր արագությամբ, Հյուսիսային պողոտայով ու հարակից տարածքով վեր ու վար են արել՝ գրավելով մարդկանց ուշադրությունը: Երբ փորձել են կարգի հրավիրել, վերջիններս սկանդալ են սարքել, չեն ենթարկվել ոստիկաններին, ինչից դրդված նրանց բերման են ենթարկել Ոստիկանության Կենտրոնականի բաժին: Ղեկին նստած աղջիկը երգչուհի Լիլուն է եղել: Դրանից հետո հասարակական կարգը խախտելու համար ոստիկանություն բերման ենթարկված երգչուհի Լիլուն վիճարկել էր ոստիկանների գործողությունների օրինականությունը իրեն բերման ենթարկելիս: Ոստիկանների գործողություններին գնահատական տալու համար նյութերը ուղարկվել էին Հատուկ քննչական ծառայություն: Քննության ընթացքում պարզվել էր, որ նրանց գործողություններում չկա հանցակազմ, կայացվել էր  քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ