News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար, 16 օր հացադուլի մեջ գտնվող Շանթ Հարությունյանը դադարեցրել է հացադուլը եւ այսօր հաց է ընդունել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Արդարադատության նախարարության ՔԿՀ լրատվական ծառայությունից:

Նա շարունակում է գտնվել «Դատապարտյալների հիվանդանոցում»՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը նորմալ է: ՔԿՀ լրատվական ծառայությունից հայտնեցին, որ այսօր կորոշվի՝ նա կմնա «Դատապարտյալների հիվանդանոցում», թե կտեղափոխվի ՔԿՀ:

Հիշեցնենք,  որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Մարմնական վնասվածքներ էր ստացել NEWS.am-ի թղթակիցը:

Ոստիկանությունը ձերբակալել էր  20 հոգու, որոնցից 6-ին կալանավորել էին եւ առաջադրել մեղադրանք:

Շանթ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը»): Նրա փաստաբանը նշել է, որ ըստ Շանթ Հարությունյանի, իրեն մեղադրում են քաղաքացիական հագուստով ոստիկանի հարվածելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ