News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանում քաղաքական ապաստան ստանալու ադրբեջանական ընտանիքի մտադրությունը բազմաթիվ հրապարակումների, եզրակացությունների ու մեղադրանքների առիթ է դարձել: Ադրբեջանական մամուլում հրապարակումների տողատակում կարելի է կարդալ այն, ինչն ուղղակի չի ասվում՝ հայկական ծագում ունեցողները վտանգի տակ են Ադրբեջանում:

Ավելի վաղ նշվել էր, որ ընտանիքի ղեկավարը Ջավիդ Օրուջեւն է, իսկ կինը հայուհի է՝ Ռոյա Միրզոեւան: Նրանք երեք երեխա ունեն: Ընտանիքը ապաստան է խնդրում Հայաստանից, քանի որ Ադրբեջանում հատուկ ծառայությունները ճնշում են գործադրել կնոջ հայ լինելու պատճառով՝ պահանջելով լրտեսական ծառայություններ մատուցել իր հայ հարազատների միջոցով:

Իհարկե, ադրբեջանական լրատվամիջոցները հեղեղվել են հոդվածներով, որտեղ կասկածի տակ են դնում Օրուջեւի հայտարարությունները, դրանք համարելով ցինիկ, իսկ Օրուջեւին՝ հայրենասիրությունից զուրկ մարդ:

Պարբերականներից մեկն ավելի առաջ է գնացել եւ խոսել նրանց ամուսնության մասին. «Առաջին կնոջից ամուսնալուծվելուց հետո, նա ամուսնացել է Միրզոեւայի հետ, որը եւս նախկինում ամուսնացած է եղել: Ազգանունը նախկին ամուսնունն է: Այստեղ հարց է ծագում, Ջիվադը չգիտե՞ր, թե ում հետ է ամուսնանում: Գիտեր: Դա նրանց ամուսնությունը գրանցելուց հրաժարվելու պատճառ դարձե՞լ է: Չի դարձել»,-գրում է հոդվածագիրը, որը մեկ անգամ ամուսնացած լինելը եւս կոմպրոմատ է համարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ