Գյումրիում օրերս դանակահարության դեպք է գրանցվել, այս անգամ՝ Գյումրիի ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի աշխատակցի մասնակցությամբ: NEWS.am-ի տեղեկություններով՝  «Շտապբուժօգնության» մեքենայով Գյումրիի բժշկական համալիր է տեղափոխվել Սարգսյան  փողոցի թիվ 47 տան բնակիչ 35 ամյա Արմեն Մելսիկի Տիգրանյանը: Նա ձեռքի հատվածում ստացել է դանակի հարվածի վնասվածք, բժիշկ Գաբրիել Հակոբյանը փորձել է առաջին օգնություն  ցույց տվել տուժածին, սակայն վերջինս  հրաժարվել է օգնությունից ու ինքնակամ հեռացել  հիվանդանոցից: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝  դանակահարողը Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի գարեջրի կոմբինատի անվտանգության աշխատակիցներից մեկն է: Նա վիճել է ազգականի հետ եւ վեճն ավարտվել է դանակահարությամբ:

Մանրամասներն առաջիկայում: