News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում 2012թ նոյեմբերի 20-ին Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի հիվանդանոցում մահանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով դատավարությունը շարունակվում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ֆլորա Մարտիրոսյանի հարազատները:

Արդեն 6 ամիս է, ինչ դատաքննությունը ընթացքի մեջ է, սակայն մինչ օրս հայտնի երգչուհու մահվան դեպքով ոչ ոք պատասխանատվության չի ենթարկել, կալանավորված անձինք չկան:

Իսկ ավելի վաղ  հարազատները հայտնել էին, որ մեղադրյալի աթոռին են հայազգի բժիշկը, նրա օգնականը, բուժքույրը եւ վիրահատությանը մասնակցած մի շարք անձինք, գործով հարցաքննվելու է 20 վկա: Հարազատների փոխանցմամբ՝  ԱՄՆ-ում օրենքները ամեն կերպ պաշտպանում են բժիշկներին, եւ ըստ դրանց՝ բժիշկը սխալվելու իրավունք ունի, նման դեպքերում սովորաբար չեն ձերբակալում, ծայրահեղ դեպքում կարող են զրկվել մասնագիտական գործունեությամբ զբաղվելու լիցենզիայից: Նրանք մեծ ակնկալիք չունեն դատավճռից:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին ԱՄՆ Լոս-Անջելես քաղաքի «Գլենդել մեմորիալ» հիվանդանոցում կյանքից անժամանակ հեռացավ հայ երգարվեստի մեր օրերի ամենավառ ներկայացուցիչներից մեկը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանը: Նա 55 տարեկան էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ