News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Բիրմինգհեմի համալսարանի մասնագետները ուսումնասիրել են 80 կամավորների, որոնք դիետա են պահել` քաշը նվազեցնելու կամ  կայուն վիճակում պահելու համար: Գիտնականները ցանկացել են պարզել, թե ինչն է ստիպում մարդկանց խախտել դիետայի կանոնները:

Հետազոտության մասնակիցները սննդակարգի հատուկ օրագիր են պահել: Ուսումնասիրելով կամավորների գրառումները`  փորձագետները պարզել են, որ վերջիններս դիետան խախտելու  գայթակղությանն են ենթարկվում մեկ շաբաթվա ընթացքում 11 անգամ, կեսի դեպքում մարդիկ  խախտում են այն, հաղորդում է «Եվրոսմին»:

Մասնագետները նշել են, որ դիետայից հրաժարվելու գայթակղությունը հատկապես բարձր է սթրեսային իրավիճակներում:

Գիտնականները նկատել են նաեւ, որ հիմնականում  խախտումները տեղի են ունենում երեկոյան. օրվա ընթացքում կամքի ուժը թուլանում է, գերակշռում է հանգստանալու, թուլանալու ցանկությունը: Բաց թողնելով լիարժեք նախաճաշը եւ ճաշը` երեկոյան մարդիկ սաստիկ քաղց են զգում, որն էլ ստիպում է դիետաներից հրաժարվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ