News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ամերիկացի դիետոլոգները խորհուրդ են տալիս բարելավել ըմպելիքի հատկությունները՝ բնական խոտաբույսերի ու համեմունքների միջոցով:

Կոկորդի ցավի կամ հազի դեպքում օգտակար է թեյի մեջ անիսոնի պտուղներ ավելացնելը: Վաղենիկի ծաղիկներն ու սերմերը հայտնի են մանրէասպան հատկությամբ, ուստի դրանցից պատրաստված թեյն օգնում է մրսածության ու անգինայի դեպքում, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Հասմիկը օգնում է վերականգնել ուժերն ու հաղթահարել քրոնիկ հոգնածությունը, բարձրացնում է ցածր զարկերակային ճնշումը, կարգավորում է մարսողությունը ու ախորժաբեր է: Իմբիրի արմատը տաքացնում ու առույգացնում է, ակտիվացնում է նյութափոխանակությունը:

Նարդոսը հանգստացնող ու թուլացնող հատկություն ունի: Նարդոսով թեյը պայքարում է անքնության ու նեւրոզների դեմ: Անանուխն օգնում է ստամոքսի խանգարումների, ջերմության ու տենդի դեպքում: Այն նաեւ նպաստում է կոկորդի բորբոքման ապաքինմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ