News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Մարտի 8-ին Հայաստանում, ինչպես բազմաթիվ այլ երկրներում, նշում են կանանց միջազգային օրը: Այդ օրը նշվում են կանանց նվաճումները քաղաքական, տնտեսական ու սոցիալական ոլորտներում՝ ներակայացնելով մոլորակի կանանց անցյալը, ներկան ու ապագան: Կանանց օրը նշելը նպատակ չի հետապնդում հաստատելու հավասարություն, այլ համարվում է գարնան, կանացի գեղեցկության, ներբության, հոգեւոր իմաստության ու կանանց հանդեպ ուշադրության օր:

Պաշտոնական տոնի կարգավիճակ այն ստացել է 1975-ին՝ ՄԱԿ-ի որոշմամաբ:

1857-ի մարտի 8-ին Նյու Յորքի տեքստիլ գործարանի աշխատակցուհիները երթով անցել էին քաղաքի փողոցներով՝ բողոքելով ցածր աշխատավարձի ու աշխատանքի վատ պայմանների դեմ: Հենց այդ իրադարձությունն էլ տարիներ անց հիմք է հանդիսացել տոնի համար:

Իրականում կնոջը պատվում էին դեռեւս Անտիկ Հռոմի տարիներին: Այն կոչվում էր «ազատ ծնված կանանց տոն»: Կանայք շրջապատվում էին իրենց ամուսինների ուշադրությամբ, ծաղիկներով, հոգատարությամբ ու սիրով: Ստրկուհիները եւս նվերներ էին ստանում՝ տիրուհիները նրանց այդ օրը թույլ էին տալիս չաշխատել:

Արդեն 1910-ին Կոպենհագենում Կանանց միջազգային կոնֆերանսին Կլարա Ցետկինան առաջարկել է ամեն տարի մարտի 8-ին նշել Կանանց միջազգային օրը:

Մարտի ութը Հայաստանի անկախության առաջին տարիներին արգելված էր: Փոխարենը՝ որպես Մայրության ու գեղեցկության օր նշվում էր ապրիլի 7-ը: Տարիներ անց մարտի 8-ի ավանդույթը վերածնվեց ու կրկին դարձավ ոչ աշխատանքային օր:

NEWS.am-ի անձնակազմը շնորհավորում է բոլոր կանանց ու աղջիկներին՝ Կանանց միջազգային տոնի կապակցությամբ: Մաղթում ենք երջանկություն, հաջողություն ու բազում ժպիտներ: Շնորհավո՛ր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ