News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Տարեց մարդկանց խնամքի կենտրոններն այժ կարող են իրենց վրա զգալ, թե ինչ են զգում տարեցները: Ստեղծվել է հատուկ հագուստ, որը ստիպում է զգալ տարեցների խնդիրները: Սարքը բաղկացած է բաճկոնից՝ ծանրացնող սարքավորումներով եւ գոտիներով: Վերջիններս սահմանափակում են շարժունակությունը: Իսկ լսափողներն ու հատուկ ակնոցները վերստեղծում են տեսողության եւ լսողության կորստյան զգացումը:

Բրիտանական Յորքշիրի հիվանդանոցների ողջ անձնակազմը՝ բեռնակիրներից մինչեւ խորհրդատուներ, այժմ պարտավոր են իրենց վրա զգալ ծերության բեռը՝ որոշ ժամանակ անցկացնելով այդ բաճկոնով: Ղեկավարության կարծիքով, դա թույլ կտա ավելի լավ հասկանալ, թե ինչ են զգում տարեցները:

Հատուկ հագուստի ստեղծողները ոգեշնչվել են Փիթերբորոյի հիվանդանոցից, որի աշխատակիցները գիրություն ունեցողների վիճակը լավ հասկանալու համար հատուկ հագուստ էին կրում, որը մարդու քաշը ավելացնում էր 254 կգ-ով:

Առաջիկայում նման հագուստի կրումը սովորական կդառնա Մեծ Բրիտանիայի բոլոր ծերանոցների համար, հաղորդում է FederalPost-ը՝ վկայակոչելով Mail Online-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ