News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը սեպտեմբերին 8-9-ը Հայաստան չի այցելելու: Այս մասին NEWS.am-ին ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

«Սեպտեմբերի 8-9-ը նախնական ամսաթվեր են, նման ամսաթվերը ենթակա են շտկման՝ հաշվի առնելով երկու կողմերի աշխատանքային գրաֆիկները: Պարզ է, որ ամսի 8-ին այցը չի լինելու, որովհետեւ գրաֆիկի հետ կապված խնդիրներ ունենք, դեռ կպայմանավորվենք կոնկրետ օրերը»,- ասաց նա:

Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանն անդամակցող երկրների նախագահների հանդիպումը Հայաստանում անցկացնելուն՝ Դավիթ Հարությունյանը նշեց, որ այն Երեւանում կկայանա միայն այն ժամանակ, երբ մենք կստորագրենք ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը: Իսկ թե երբ հայկական կողմը կստորագրի այն, նախարարը դժվարացավ ասել:

Նշենք, որ օգոստոսի 18-ին լրագրողների հետ զրույցում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնել էր, որ սեպտեմբերին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ժամանելու է Հայաստան։

«Նախնական պայմանավորվածություն կա, որ ՌԴ վարչապետը սեպտեմբերի 8-9-ը պետք է այցելի Հայաստան»,- ասել է Հովիկ Աբրահամյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Մենք չենք կարող անտեսել նման ռուսատյաց ելույթները․․․
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ամենաշատ