News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Երբ կինն սկսում է մտածել բաժանվելու մասին, ծնողների ազդեցությունը կարող է հսկայական լինել վերջնական որոշում կայացնելու վրա: Իրականում, նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ամուսնալուծվող կանանց 2/3-ը խոստովանում են, որ իրենց մայրը եղել է այն մարդը, որը համոզել է իրեն բաժանվել ամուսնուց:

Բաժանված կանանց 63 տոկոսը հայտարարել է, որ բաժանվելու որոշման վրա ազդել են իրենց ծնողները, բայց եւ կանայք եւ տղամարդիկ խոստովանել են, որ բոլորից շատ ազդեցություն են ունեցել մայրերը:

Յուրաքանչյուր 10-րդը նշել է, որ որոշում կայացնելուն օգնել են իր քույրերն ու եղբայրները, միաժամանակ 6 տոկոսը նշել է, որ այդ հարցում իրենց վրա ազդել են իրենց մանկական զգացմունքները, հաղորդում է Mail Online-ը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ առավել հաճախ հարազատները, որոնք պաշտպանում են բաժանվելու գաղափարը, մատնանշել են ամուսինների միջեւ առկա տարբերությունները եւ քննադատել կողակցին:

Հարցվածների 67 տոկոսը խոստովանել է, որ ուրախ են, որ հարազատները աջակցել են իրենց: Նրանք վստահ են, որ հարազատներն օգնել են ճիշտ որոշում կայացնել, քանի որ իրենց ամուսնությունն անհաջող է եղել: Հարցմանը մասնակցել է ավելի քան 2 հազար ամուսնալուծված բրիտանացի:

Հարցվածների 44 տոկոսը խոստովանել է, որ երբեք չի կարողացել յոլա գնալ նախկին կողակցի ընտանիքի անդամների հետ:

74 տոկոսը բողոքել է, որ նախկին կողակիցը միշտ ավելի շատ լսել է իր ընտանիքին, հաղորդում է FedPost-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ