News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Յեյլի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են նորածիններին դիտելիս եւ պատերազմից ամուսնու տուն վերադարձի առիթով երջանկությունից արտասվող կնոջ նկատմամբ մարդկանց արձագանքը: Նրանք նկատել են. մարդիկ, ովքեր դրական իրադարձություններին արձագանքել են ուրախության արցունքներով, էմոցիաներն ավելի արագ են հաղթահարել: Իսկ նրանք, ըստ The Times of India-ի, ովքեր արտասվել են իրենց երեխայի ավարտական երեկույթին, ավելի հաճախ են ցանկացել կսմթել երեխաների այտերը:

Արցունքները հոսում են, երբ մարդիկ ուժգին դրական հույզեր են զգում: Նաեւ մի շարք ապացույցներ կան, որ ուժեղ բացասական հույզերն ու զգացմունքները կարող են դրական արձագանք առաջացնել: Օրինակ՝ ժպիտ սարսափելի հուսահատության դեպքում կամ նյարդային ծիծաղ՝ դժվարին եւ սարսափեցնող իրավիճակներում:

MedDaily-ի փոխանցմամբ, գիտնականները նշում են, որ նման արձագանքները մարդկանց օգնում են վերականգնել հուզական հավասարակշռությունը: Նոր բացահայտումը բացատրում է այն, ինչ շատ մարդիկ անում են, բայց չեն հասկանում, թե ինչու: Պարզվում է՝ այդ կերպ նրանք վերահսկում են իրենց զգացմունքները, որոնք ազդում են հոգեկան, ֆիզիկական առողջության եւ այլ մարդկանց հետ հարաբերությունների որակի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ