News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Այն կանանց, որոնք ուզում են ինչ-որ բանի հասնել տղամարդկանցից, գիտնականները խորհուրդ են տալիս բարձրակրունկ կոշիկներ հագնել: Հետազոտությունը ցույց է տվել, որ տղամարդիկ ավելի շատ են արձագանքում գեղեցիկ սեռի ներկայացուցիչների խնդրանքներին, երբ նրանք բարձրակրունկ կոշիկներ են կրում:

Ֆրանսիացի գիտնական Նիկոլա Գյուգենի խոսքով՝ տղամարդիկ ավելի մեծ հավանականությամբ կլրացնեն հարցաթերթիկը, եթե փողոցում նրան կանգնեցնի բարձրակրունկ կոշիկներով կինը: Ու որքան բարձր է կրունկը, այնքան մեծ է համաձայնելու հավանականությունը: Երբ առանց կրունկների կոշիկներով կանայք փոոցում կանգնեցրել են տղամարդկանց՝ հարցման մասնակցելու համար, համաձայնել է 60-ից 25-ը, հաղորդում է Mail Online-ը:

Իսկ երբ նույն կանայք հագել են 5-սանտիմետրանոց կրունկներ, 60 տղամարդկանցից նրանց խնդրանքին ընդառաջել է արդեն 35-ը: Իսկ երբ կրունկները եղել են 10 սմ, դրական արձագանքող տղամարդկանց թիվը հասել է 49-ի: Հատկանշական է, որ կրունկի բարձրությունը որեւէ ազդեցություն չի գործում կանանց վրա:

Պրոֆեսոր Գյուգենը նշում է, որ տղամարդկանց վերաբերմունքը բարձրակրունկ կոշիկ հագած կանանց նկատմամբ բացատրվում է նրանով, որ բարձր կրունկներով կոշիկը փոխում է կնոջ քայլվածքը՝ դրան տալով կանացի տեսքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ