News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գերմանիայի Մյունխեն քաղաքում ոստիկաններն ու հրշեջները սարսափելի տեսարանի են ականատես եղել. Բնակարաններից մեկում նրանք հայտնաբերել են 5 տարի առաջ մահացած 83-ամյա կնոջ մումիան: Ավելին, այդ ողջ ընթացքում դիակի կողքին քնել է կնոջ դուստրը, գրում է Metro.-ն: Բանն այն է, որ 55-ամյա գերմանուհին քնել է մումիայի վերածված մոր դիակի հետ:

Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ առաջինը ահազանգ են հնչեցրել հարեւանները, որոնք նկատել են, որ արդեն երկար ժամանակ չեն տեսնում տարեց կնոջը: Ինչ-որ բան կասկածելով, նրանք սկսել են աղջկանից հետաքրքրվել մոր առողջական վիճակով, բայց նա անպատասխանէ թողել հարցերը:

Կնոջ տարօրինակ պահվածքից հետո սոցիալական ծառայության աշխատակիցները փորձել են խոսել նրա հետ ու տուն մտնել, բայց կինը չի պատասխանել հեռախոսազանգերին ու չի բացել ռուռը: Սոցիալական ծառայության աշխատակիցներն էլ դիմել են ոստիկանություն, հաղորդում է FedPost-ը:
Պարզվել է, որ 83-ամյա կինը մահացել է դեռ 5 տարի առաջ, իսկ դուստրը այդ ողջ ընթացքում քնել է մոր փտող դիակի հետ նույն անկողնում: ԴԻահերձումը ցույց է տվել, որ կինը մահացել է բնական մահով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ