News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ամանորյա տոներին նվերների հարցում ամենից առատաձեռն գնորդներն իրականում տղամարդիկ են: Հետազոտության արդյունքում նման եզրահանգման են եկել բրիտանացի փորձագետները:

30-40 տարեկան տղամարդիկ, որպես կանոն, ամենաշատն են ծախսում. տարիքային այդ խմբի բրիտանացիների մեկ երրորդը հաճույքով ավելի քան 750 դոլար են ծախսում:

Հետազոտության արդյունքների համաձայն, հարցված կանայք ավելի հակված են եղել զգուշությամբ վերաբերվել սեփական ֆինանսական միջոցներին: Ըստ Mail Online-ի, 812 գնորդի շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ կեսից պակաս կանայք (48 հոգի) ծրագրում են նվերների համար շուրջ 400 դոլար ծախսել: Բայց արդյունքում նրանք ավելի շատ նվերներ են գնում, քան տղամարդիկ. ավելի քան երկու երրորդը 10-ից ավելի նվեր է գնում:

FedPost-ի փոխանցմամբ, հարցումը նաեւ ցույց է տվել, որ բրիտանացիները Ծննդյան տոների գերարդյունավետ գնորդներ են, որոնք ժամանակն իզուր չեն վատնում: Հարցվածների շուրջ 40%-ը հայտարարել է, որ նվերներ գնելու համար ծախսելու է 2 ժամ կամ ավելի պակաս, եւ միայն մեկ հինգերորդն է (20%-ը) այդ զբաղմունքի համար ծախսում երեք կամ ավելի ժամ:

Հարցվածների երկու երրորդը (60%-ը) հայտարարել է, որ տնտեսած գումարը՝ տոնական զգալի զեղչերով նախատեսված գնումներ կատարելու պայմանով, ուղղվելու են խնայողության հաշվեհամարին կամ ծախսվելու են բուժման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ