News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բրիտանացի ֆերմերը սիրելի աղջկան առաջարկություն է արել՝ ոչխարի վրա գրություն թողնելով, հաղորդում է Lenta.ru-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ տղամարդը, որի անունը չի նշվում, 5 ոչխարների վրա կարմիր ներկով առաջարկության խոսքեր է գրել՝ will ewe marry me: «Ewe»-ն թարգմանաբար նշանակում է ոչխար: Թե ինչ է նկատի ունեցել տղամարդը, չի հաղորդվում:

Ֆերմերի ընկերը ոչխարների նկարը հրապարակել է իր Twitter-ում: Նրա խոսքով՝ աղջիկը դրական պատասխան է տվել սիրեցյալին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ամուսնության առաջարկության արտասովոր փորձերը միշտ չէ, որ հաջողությամբ են ավարտվում: Նոյեմբերի վերջին չինացի ծրագրավորողը իր սիրելիի սիրտը նվաճելու համար 99 հատ iPhone 6  սմարթֆոնով սիրտ է պատկերել, բայց մերժում է ստացել սիրելի աղջկանից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ