News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Աթենքում կբացվի օպերային մեծագույն երգչուհի Մարիա Կալասի թանգարանը: Այն նեոդասական ոճի 1000 ք.մ. մակերեսով չորս հարկանի շինությունում կտեղակայվի:

Էքսկուրսիայի ժամանակ թանգարանի այցելուներին կուղեկցի երգչուհու ձայնը: Բացի այդ, ըստ Travel-ի, բազմաթիվ տեսաձայնային փաստաթղթերը, լուսանկարներն ու ինտերակտիվ ինստալացիաները կնպաստեն Կալասի մասին լիարժեք պատկերացում կազմելուն:

Ցուցանմուշների շարքում են 2000թ. Փարիզում անցկացված աճուրդի ժամանակ Աթենքի քաղաքապետարանի կողմից ձեռքբերված հայտնի սոպրանոյի անձնական նամակագրությունն ու քիչ հայտնի լուսանկարները: Թանգարանում նաեւ կցուցադրվեն Կալասի անձնական իրերն ու նրա պատվին արված հույն նկարիչների ստեղծագործությունները: Թանգարանը կբացվի 2015 թվականին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ