News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

«Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը յուրացնելու եւ անօրինական ճանապարհով ստացված գումարները լվանալու մեջ մեղադրվող՝ տնային կալանքի տակ գտնվող հայ գործարար Լեւոն Հայրապետյանն Ամանորը դիմավորել է տանը` դուստրերի եւ թոռնիկների հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա մտերիմ ընկեր Արթուր Սաֆարյանը:

Նրա խոսքով` Լեւոն Հայրապետյանը տոներից հետո ամենայն հավանականությամբ նորից կտեղափոխվի հիվանդանոց` բուժումը շարունակելու նպատակով:

«Վիճակը բավարար է, բայց շուտով նորից հիվանդանոց կտեղափոխվի»,- ասաց Արթուր Սաֆարյանը:

Նշենք, որ տոներից առաջ Հայրապետյանը գտնվում էր հիվանդանոցում: Նա դուրս էր գրվել` Ամանորը տանն անցկացնելու համար: Հիշեցնենք, որ նա տառապում է քաղցկեղով, ունի շաքարային դիաբետ եւ արյան բարձր ճնշում:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն հայ գործարար Լեւոն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով: Սեպտեմբերի 12-ին Լեւոն Հայրապետյանին եւս մեկ մեղադրանք է առաջադրվել մեքենայության հոդվածով: Հոկտեմբերի 3-ին Մոսկվայի Բասմանի դատարանը փոխել է «Բաշնեֆտի» գործի ֆիգուրանտ, հայտնի հայ գործարար Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցը՝ կալանավորումը փոխարինելով տնային կալանքով: Դեկտեմբերին դատարանը եւս 4 ամսով երկարացրել է Հայրապետյանի կալանքի ժամկետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստուգում են գործարարի մահվան մեջ թույնի առկայությունը
Փաստաբանները հույս ունեն, որ քննությունը կպարզի պարոն Հայրապետյանի թունավորման հանգամանքները, ինչի մասին մահվան նախօրեին հայտնել էր եղբորը…
Լեւոն Հայրապետյանին կհուղարկավորեն Մոսկվայի հայկական գերեզմանատանը
Հայ գործարար եւ բարեգործ Լեւոն Հայրապետյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա հոկտեմբերի 20-ին՝ ժամը 17։00-ին Մոսկվայի Հայկական եկեղեցում…
Ռուսաստանի մարդու իրավունքների հարցերով լիազոր․ Փրկվել է Լեւոն Հայրապետյանի կյանքը
Նա ուներ շաքարախտ ու վերջերս վիրահատության էր ենթարկվել․․․
Հայրապետյանին տեղափոխել են այլ կալանավայր. իրավապաշտպանն ահազանգում է սարսափելի պայմանների մասին
Սարսափելի պայմաններում նստած է ինքը Մորդովիայում...
ՀՀ օմբուդսմենը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Լեւոն Հայրապետյանի հարցը. խոսնակ
Օրեր առաջ՝ հուլիսի 4-ին, Վերին Լարս անցակետում առաջացած խնդրով ռուսաստանյան իր գործընկերոջ հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ եւս…
Լեւոն Հայրապետյանի համար շարունակական ցույցեր եւ նստացույցեր են լինելու. իրավապաշտպան
Պետական պատվեր է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ