News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

2015 թվականին Հայաստանը 50,4 հազար դասագիրք կհատկացնի սփյուռքի կրթական հաստատություններին: Այդ որոշումը Հայաստանի կառավարությունը կայացրել է իր այսօրվա՝ մարտի 5-ի նիստում:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է, որ սփյուռքում գործող կրթական հաստատություններին կփոխանցվի նաեւ 3 հազար էլեկտրոնային նյութեր: Բացի այդ, այս տարի նախատեսվում է ստեղծել 6 նոր ուսումնական ձեռնարկ: Ծրագրի իրականացման համար նախատեսվում է հատկացնել 100 մլն դրամ:

Հայաստանը պարբերաբար դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ է հատկացնում սփյուռքի, այդ թվում Վրաստանի հայկական դպրոցներին: Ընդհանուր առմամբ, սփյուռքում գործում է մոտ 350 ամեօրյա դպրոց (147-ը՝ Ջավախքում) եւ 600 կիրակնօրյա դպրոց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ