Վաշինգտոնի բնակիչ Էդվին Գրեյին դատարանը ժամանակավորապես արգելել է սեփական տանը սիգար, ծխախոտ կամ մարիխուանա ծխել։ Այս մասին տեղեկացնում է ABC7-ը։ Գրեյի հարեւանները բողոքել են ծխից, որը ներթափանցում է նրանց տուն նկուղի ճեղքով։
Հարեւանները փորձել են համաձայնության գալ տղամարդու հետ, որպեսզի նա չծխի տանը, իսկ երբ նա հրաժարվել է, դատական հայց են ներկայացրել։ Բացի ծխելու վրա դրված արգելքից, հարեւանները պահանջել են 500 հազար դոլարի չափով վնասի փոխհատուցում վճարել։
Դատական լսումների ժամանակ Գրեյին, նրա ընտանիքի անդամներին, ինչպես նաեւ հյուրերին արգելել են ծխել փակ տարածքում։ Գրեյի քույրը հայտնել է, որ ինքն ապշած է, թե ինչու են իրեն արգելում ծխել սեփական տանը։ Նա նշել է, որ եղբոր հետ շարունակելու են պայքարել ծխելու թույլտվության համար, գրում է Lenta-ն։



























