News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Silentnight ընկերության անցկացրած հարցումները ցույց են տվել, որ մարդիկ միջինը 8 ժամ 21 րոպե են քնում, իսկ էլեկտրոնային սարքերին օրական շուրջ 8 ժամ 41 րոպե են հատկացնում: Հարցման մասնակիցների 81%-ը գիշերը հեռախոսը չի անջատում: Իսկ 10 մեծահասակներից եւ դեռահասներից 4-ը, գիշերը արթնանալով հեռախոսի ձայնից, ստուգում է այն:

Հարցվածների 51%-ը, The Daily Mail-ի փոխանցմամբ, առավոտյան ամենաշատ ժամանակը ծախսում է էլեկտրոնային փոստը ստուգելու եւ համացանցի վրա, 32%-ը՝ արտաքինի, իսկ 18%-ը՝ նախաճաշի: Փորձագետների կարծիքով, մարդկանց մեծ մասի մոտ էլեկտրոնային սարքերի պատճառով քնի որակը նվազում է:

Ըստ MedDaily-ի, երկարատեւ քնի պակասը կարող է թուլացնել իմունային համակարգը: Բացի այդ, այն բացասաբար է ազդում սիրտ-անոթային համակարգի վրա, մեծացնում է շաքարախտի առաջացման վտանգը, կարող է նաեւ հոգեկան խնդիրների հանգեցնել:

Մասնագետները խորհուրդ են տալիս քնելուց 1-1.5 ժամ առաջ անջատել գաջեթները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ (ֆոտո)
Բոլոր միջոցառումների ընթացքում Fastex-ը հասցրել է մեծ ուշադրություն գրավել ինչպես նոր թողարկված, այնպես էլ արդեն հայտնի պրոդուկտներին՝ Fastex Card-ին, Fastex Exchange-ին, Fastex Wallet-ին, ftNFT հարթակին...
ԱՄՆ-ն աճուրդի է հանել Cheyenne գերհամակարգիչը
Գերհամակարգիչն առանցքային դեր է խաղացել կրթության...
Ամենաշատ