News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Գյումրիում  ապրիլի 18-ին տեղի ունեցած սպանության դեպքի վայրի՝ Մհեր Մկրտչյան 34Ա շենքի շքամուտքի երկրորդ հարկի աստիճաններին առկա են արյան հետքեր: Ոստիկանությունից NEWS.am-ի թղթակցի հարցին, թե արդյոք արյան հետքերը պատկանում են հանցագործին, ոչ հաստատեցին, ոչ էլ հերքեցին:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, քրեական օրենսգրքի 175 եւ 104 հոդվածների (ավազակային հարձակում եւ սպանություն) հատկանիշներով:

Նրա խոսքով՝ ելնելով գործի գաղտնիությունից այլ մանրամասներ ենթակա չեն հրապարակման:

«Դեռ քննչական գործողություններ են կատարվում, կասկածյալին (ներին) հայտնաբերելու, համար այլ մանրամասներ հաղորդել չեմ կարող»,-ասաց Սոնա Տռուզյանը:

Շենքի բանկում կայանված «Մերսեդես E 260» մակնիշի ավտոմեքենան, որն ըստ նախնական տվյալների առնչություն ունի մոր եւ դստեր սպանության հետ, կեսգիշերին ոստիկանության աշխատակիցները տեղափոխել են Ախուրյանի ոստիկանության հատուկ պահպանվող վայր:

Սպանվածների  մարմինները լուսադեմին նոր տեղափոխել են Գյումրիի պաթոլոգոանատոմիական լաբորատորիա: Շահումյանների բնակարանի դուռը կնիքված է  եւ հատուկ հսկողություն է սահմանված  ոստիկանության կողմից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գյումրիում սպանություն է տեղի ունեցել: Ըստ նախնական տեղեկությունների, Մհեր Մկրտչյան 34Ա շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել են մորն ու աղջկան՝ դանակահարված վիճակում: Թաղամասում տարածված տեղեկությունների համաձայն` տունը տակնուվրա արված է եղել, ենթադրվում է, որ ավազակային հարձակում է եղել: Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ սպանված հայտնաբերված մոր եւ դստեր վրա դանակի բազմաթիվ հարվածների հետքեր կան:

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Տավուշում նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան
Ոստիկանության որոշ պաշտոնյաներ հայտնեցին, որ դրա վերաբերյալ հաղորդում չեն ստացել...
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Դա որևէ առնչություն չունի Միհրան Մախսուդյանի հրապարակային գործունեության հետ. ՔԿ-ն՝ նրան հարցաքննության կանչելու մասին
Մենք սովորաբար չենք հրապարակում տեղեկություններ՝ քրեական վարույթներով անձանց հետ իրականացվող քննչական...
Մալայզիայի ռազմածովային ուժերի երկու ուղղաթիռ օդում բախվել են շքերթի փորձի ժամանակ
Ուղղաթիռներում եղել է 10 մարդ, բոլորը զոհվել են․․․
Ամենաշատ