News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Նախկին վարչապետ, այժմ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը դատի է տվել սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանին:

Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից: Գործով որպես երրորդ անձ է ներգրավվել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Նախկին վարչապետը պահանջում է զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և մեկ միլիոն ՀՀ դրամ գումար բռնագանձել: Գործը քննվելու է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում, նախնական դատական նիստը նշանակված է հունիսի 9-ին:

Հիշեցնենք, որ դեռ 2009թ. էկոնոմիկայի նախարարության շենքում նախարար Ներսես Երիցյանի մոտ ՀՀ այդ ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հանդիպում-խորհրդակցություն էր կազմակերպվել 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ, որի ժամանակ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով։ Իսկ այդ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեին աշխատել։ Գործարար Փայլակ Հայրապետյանն առաջարկել էր գրավադրել իր 33 մլն դոլար արժողությամբ իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված մոտ 10 միլիոն դոլարը տվել Աշոտ Սուքիասյանին, որն էլ վերցնելով գումարը՝ հեռացել էր երկրից: 2014թ. փետրվարին Աշոտ Սուքիասյանին հայտնաբերել էին Վրաստանում: Հունիսի 19-ին՝ Վրաստանից Հայաստան արտահանձնվելուց անմիջապես հետո, Աշոտ Սուքիասյանը կալանավորվել էր: Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ