News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամներից երեքին երեք ժամվա փորձերից հետո հաջողվեց ճեղքել ոստիկանական շղթան եւ նստել Հանրապետության հրապարակի մեջտեղում` գորգին (ֆոտոռեպորտաժ

NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է , որ ոստիկանները նրանց շատ արագ ոտք ու ձեռքից բռնած դուրս բերեցին։  Շարժման խորհրդի անդամ Դավիթ Սանասարյանը, որը ոստիկանական շղթան ճեղքողներից մեկն էր, հայտարարեց, որ ակտիվիստներն այդ քայլով ցույց տվեցին, որ իրենք ցանկացած պահի կարող են հեշտությամբ իրենց նստացույցը տեղափոխել հրապարակի գորգի վրա։

Այս պահին մեկ տասնյակից ավելի ակտիվիստներ եւ այլ քաղաքացիներ շարունակում են նստած մնալ հրապարակում` ոստիկանական շղթայի դիմաց։ Շարժման անդամները մի քանի անգամ հայտարարել են, որ հասնելու են իրենց նպատակին եւ 72–ժամյա նստացույցն անցկացնելու են հենց գորգի վրա։

Քիչ առաջ Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ գիշերելու են Հանրապետության հրապարակում։ 

Քիչ առաջ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանին հորդորեց վերջ տալ քաղաքացիական անհնազանդության գործողություններին, հետեւել իր խորհրդին եւ նստացույցն անցկացնել հրապարակի շատրվաններին հարակից տարածքում: Դավիթ Սանասարյանը մերժեց  փոխոստիկանապետի առաջարկը:

Նշենք, որ շարժումը հայտարարել է, որ այսօրվանից 72–ժամյա նստացույց է սկսում։ Միաժամանակ, Վանաձորից մեկնարկել է շարժման անդամների մարզային երթը, որի մասնակիցները իրազեկման  ակցիաներ կանցկացնեն Գյումրիում, Թալինում, Աշտարակում, ապա կգան մայրաքաղաք։ Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի առաջին ալիքը նախաձեռնած եւ օրեր շարունակ նույն պահանջով Բաղրամյան պողոտան փակած «Ոչ թալանին» նախաձեռնությունը մերժել է նստացույցին միանալու առաջարկը։

Հիշեցնենք, որ «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը հայտարարել էր, որ եթե ՀԾԿՀ-ն չչեղարկի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը, հուլիսի 27-ից սկսելու են մի շարք բողոքի ակցիաներ: Նախաձեռնության անդամներն այցելելու են մարզեր, ինչպես նաև փողոցներ են փակելու։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ