News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վենետիկի հանձնաժողովը, որը Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմին  եւ կազմված է սահմանադրական իրավունքի անկախ փորձագետներից, հրապարակել է իր գնահատականը Հայաստանում նոր սահմանադրության փոփոխությունների 1-7 գլուխների վերաբերյալ:

Փորձագետներն իրենց եզրակացությունում ողջունում են սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքը՝ նշելով, որ «Վենետիկի հանձնաժողովի հետ բաց երկխոսության» արդյունքում կարեւոր փոփոխություններ են կատարվել բարեփոխումների տեսքստում:

Միաժամանակ, Վենետիկի հանձնաժողովի փորձագետները առաջարկում են փոփոխել որոշ դրույթներ, մասնավորապես, պետք է հանվեն քվեարկելու և Ազգային ժողովի թեկնածու լինելու սահմանափակումները:

Բացի այդ, փորձագետներն առաջարկում են հանել առավել մեծ թվով ձայներ հավաքած կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների միջեւ ընտրությունների երկրորդ փուլի մասին դրույթը:

Փորձագետները նշում են, որ անհրաժեշտ է հանել նաեւ խորհրդարանում նոր խմբակցությունների ձեւավորման արգելքի մասին դրույթը, քանի որ դա սահմանափակում է պատգամավորների մանդատի ազատությունը:

Ինչ վերաբերում է դատական իշխանությանը, ապա քաղաքական մարմինները չպետք է որեւէ կերպ միջամտեն Վճռաբեկ դատարանում դատավորների հեռացման եւ նոր դատավորների ու դատարանների նախագահների նշանակման ընթացակարգին:

Ամփոփելով, Վենետիկի հանձնաժողովը կոչ է անում ՀՀ իշխանություններին շարունակել երկխոսությունը բոլոր քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության հետ եւ լայն աջակցություն ապահովել  բարեփոխումների համար:

«Վենետիկի հանձնաժողովն ուրախ է շարունակել համագործակցությունը ՀՀ իշխանությունների հետ այդ կարեւոր բարեփոխումների հարցում»,-ասված է փաստաթղթում:

Նշենք, որ սահմանադրության նախագծի 89/4 հոդվածում մասնավորապես, ասվում է. «Եթե Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլի արդյունքում կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա անցկացվում է քվեարկության երկորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
Ամենաշատ