Ամեն տարի սեպտեմբերի 19-ին արտասովոր տոն է նշվում՝ էլեկտրոնային խորհրդանիշ «Սմայլի» ծննդյան տարեդարձը: 1982 թվականի այդ օրը Քարնեգի Մելոնի համալսարանի պրոֆեսոր Սքոթ Ֆալմանն առաջարկում է համակարգչում երեք նիշ օգտագործել՝ վերջակետ, գիծ եւ փակագիծ՝ տեքստում «ժպտացող դեմք» արտահայտելու համար:
Ըստ Calend.ru-ի, դա լրջորեն լրացրել է էլեկտրոնային բառապաշարը: Պատմությունը պահպանել է Ֆալմանի նամակը, որը պրոֆեսորն ուղարկել է հայտարարությունների տեղական էլեկտրոնային ցուցատախտակին: